Գանձերի կղզին (ֆիլմ, 1971)
Գանձերի կղզին ռուս.՝ Остров сокровищ | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | գանձերի փնտրման ֆիլմ, վեպի էկրանավորում և արկածային ֆիլմ |
Հիմք | Գանձերի կղզին |
Թվական | 1971 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Եվգենի Ֆրիդման Վլադիմիրովիչ |
Սցենարի հեղինակ | Եվգենի Ֆրիդման Վլադիմիրովիչ |
Դերակատարներ | Բորիս Անդրեև, Աարե Լաանեմեմետս, Լայմոնաս Նորեյկա, Ալգիմանտաս Մասյուլիս, Իգոր Կլաս, Հարիյ Ավենս, Վլադիմիր Գրամատիկով, Վիտաուտաս Տոմկուս, Անդրեյ Ֆայտ և Լյուդմիլա Ալեքսանդրովնա Շագալովա |
Երաժշտություն | Ալեքսեյ Ռիբնիկով |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 82 րոպե |
«Գանձերի կղզին» (ռուս.՝ «Остров сокровищ»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Ֆրիդմանը[1][2][3]։ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի համանուն վեպի խորհրդային երեք էկրանավորումներից երկրորդն է և նկարահանվել է Մերձբալթյան երկրներից բազմաթիվ դերասանների ներգրավմամբ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի անգամ ռոմանտիկ հետաքրքիր արկածների մասին երազող համարձակ ու երիտասարդ Ջիմ Հոկինսի ձեռքն է ընկնում հին ծովային քարտեզ, որը ցույց է տալիս ճանապարհը դեպի լեգենդար ծովահեն նավապետ Ֆլինտի գանձերը։ Գանձերը թաղված են օվկիանոսում կորած կղզում։ Բժիշկ Լիվսիի, սքվայր Տրելոնիի և նավապետ Սմոլետի հետ միասին «Էսպանյոլա» նավով Ջիմը, որը դարձել է յունգա, մեկնում է վտանգավոր նավարկության։ Սակայն նույն նավով մեկնում են նաև ծովահեններ՝ նավապետ Ֆլինտի թիմի նախկին անդամները։ Կոկ Ջոն Սիլվերը կազմակերպում է դավադրություն նավի վրա, և քաջ նավապետ Սմոլետի թիմն ստիպված է պայքարել ապստամբների դեմ։ Սմոլլետը, Տրելոնին և Լիվսին պաշտպանություն են կազմակերպում կղզու վրա՝ նավապետ Ֆլինտի հին ամրոցում։ Սիլվերը հարձակում է սկսում ամրոցի վրա, սակայն գրոհը ձախողվում է։ Սքվայրի ծառաներ Ջոյսն ու Հանթերը զոհվում են, նավապետ Սմոլլետը վիրավորվում է։ Ջիմ Հոկինսը փախչում է ամրոցից և «Էսպանյոլը» տանում Հյուսիսային կայանատեղ։ Ջիմն սպանում է բոցման Հենդսին, որը փորձել էր սպանել յունգային։ Բայց Հոկինսը գերի է ընկնում ծովահենների մոտ․ նրանք, վերցնելով նրան իրենց հետ, գնում են գանձը որոնելու։ Շուտով նրանք ընկնում են դարան, երկու ծովահենները զոհվում են, երեքը փախչում են։ Սմոլետի ջոկատը գտնում է գանձերը և բարեհաջող վերադառնում Բրիստոլ։
Գլխավոր դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բորիս Անդրեև – «Երկարահասակ» Ջոն Սիլվեր, նավային կոկ և ծովահենների նավապետ
- Աարե Լաանեմետս – Ջիմ Հոկինս, յունգա (հնչյունավորել է Ալեքսեյ Բորզունովը)
- Լայմոնաս Նորեյկա – բժիշկ Դեյվիդ Լիվսի (հնչյունավորել է Էդուարդ Իզոտովը)
- Ալգիմանտաս Մասյուլիս – սքվայր Ջոն Տրելոնի (հնչյունավորել Է Վիկտոր Ռոսժդեստվենսկին)
- Յուոզաս Ուրմոնավիչուս – նավապետ Սմոլետ (հնչյունավորել է Վլադիմիր Դրուժնիկովը)
- Իգոր Կլաս – Բեն Գան, կղզու բնակիչ և նախկին ծովահեն (հնչյունավորել է Սերգեյ Կուրիլովը)
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Ալյոշին – Ջոն Հանթեր, սքվայր Տրելոնիի ծառան
- Հարիյ Ավենս – Թոմ Մորգան, ծովահեն
- Կազիմիրաս Վիտկուս – Բիլլի Բոնս, ծովահեն-շտուրման (հնչյունավորել է Անատոլի Սոլովյովը)
- Վլադիմիր Գրամատիկով – Ռիչարդ Ջոյս, սքվայր Տրելոնիի ծառան
- Անտանաս Պիկյալիս – Իսրայել Հենդս, ծովահեն-բոցման (հնչյունավորել է Իվան Ռիժովը)
- Յուրիս Պլյավինշ – Աբրահամ Գրեյ, ատաղձագործ
- Ռոբերտ Ռոս – Թոմ Ռեդրութ, սքվայր Տրելոնիի ծառան
- Վալենտին Ռուդովիչ – Ջոբ Էնդերսոն, ծովահեն
- Միխայիլ Սելյուտին – Դիկ Ջոնսոն, նավաստի
- Նիկոլայ Սիլիս – Թոմ, նավաստի
- Վիտաուտաս Տոմկուս – Ջորջ Մերրի, ծովահեն (հնչյունավորել է Լեոնիդ Մարկովը)
- Անդրեյ Ֆայտ – Կույր Պյու, ծովահեն (հնչյունավորել է Միխայիլ Գլուզսկին)
- Լյուդմիլա Շագալովա – տիկին Հոկինս, «Ծովակալ Բենբոու» պանդոկի տիրուհին
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Էդգար Դուբրովսկի, Եվգենի Ֆրիդման
- Ռեժիսոր՝ Եվգենի Ֆրիդման
- Օպերատոր՝ Վալերի Բազիլև
- Նկարիչ՝ Կոնստանտին Զագորսկի
- Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Ռիբնիկով
- Երգերի տեքստի հեղինակ՝ Յուլի Միխայլով (Յուլի Կիմ)
- Դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի համար Յալթայի կինոստուդիայի ինժեներ-կոնստրուկտոր Վ. Պ. Պավլոտոսի մասնակցությամբ «Կլիմ Վորոշիլով» դիզելային ձկնորսական երկկայմ առագաստանավը վերակառուցվել է «Իսպանիոլա» բրիգանտինի նմանությամբ։ Նավն ավելի ուշ գործի է դրվել «Ջրահարսների ծանծաղուտներ» և «Ռոբինզոն Կրուզոյի կյանքն ու զարմանալի արկածները» (1972 թվական, ռեժիսոր՝ Ստանիսլավ Գովորուխին) կինոնկարներում։ Նավը տեղ է գտել է Յալթայի ափին և ծառայում է որպես ռեստորան, այժմ այն հանգստավայրի խորհրդանիշներից մեկն է[4]։
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Ռիբնիկով, երգերի տեքստի հեղինակ՝ Յուլի Կիմ․
- Ֆլինտի գանձերը [3:23]
- Սպիտակ առագաստներ [2:04]
- Հին քարտեզը [0:50]
- Փոքրիկ Ջեննին [2:28]
- Շնաձկների որս [1:23]
- Ա՜խ, իմ խեղճ Թոմմի [3:52]
- Էսպանյոլը ծովում [2:12]
- Բալլադ [2:21]
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականներին ԽՍՀՄ-ում ֆիլմը թողարկվել է VHS տեսաերիզներով «ԽՍՀՄ Պետկինոյի վիդեոծրագիր» հրատարակչության կողմից։ 1990-ական թվականների սկզբին ԽՍՀՄ-ում թողարկվել է VHS-ով «Крупный план» կինոմիության կողմից։ 1990-ական թվականների կեսերին թողարկվել է VHS «Союз Видео» հրատարակչության կողմից։ 2001 թվականին ֆիլմը վերականգնվել է և թողարկվել DVD-ով «Russian Cinema Council» հրատարակչության կողմից PAL և NTSC համակարգերով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Древний чайный путь
- ↑ Чамагудао – «Древний чайный путь»
- ↑ В среду в Твери приглашают посмотреть "Остров сокровищ"
- ↑ Евгений ГАЙВОРОНСКИЙ Легендарный крымский кинематографист Валерий Павлотос ушел из жизни на Троицу // Комсомольская правда. Крым. — 2016.
|